Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաստատվել է Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը
15.01.2021 | 12:15

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը, որ շուտով սկսելու է գործունեությունը՝ հայտնում է նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ)»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններինն էր:

Դիտվել է՝ 5294

Մեկնաբանություններ